ՀՅԴ-ն նախագահի թեկնածու առաջադրելու հարցով քննարկում չի անցկացրել. Աղվան Վարդանյան
Որևէ քննարկում չենք արել ոչ մեր կուսակցությունում, ոչ մեր գործընկեր կուսակցության հետ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստվում է նախագահի սեփական թեկնածու առաջադրել:
Վարդանյանը նշեց, որ այդ առումով դեռ որոշում չունեն և որ ժամանակը գա կտեղեկացնեն իրենց որոշման մասին:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ` նախագահի թեկնածու առաջադրելու մտադրությանը՝ պատգամավորն ասաց. «Ընդդիմության իրավունքն է: Եթե հիշում եք, «Ելք» դաշինքը նաև ԱԺ նախագահաի թեկնածու էր առաջարկել, կարծեմ 9 ձայն ստացավ: Ինձ համար, եթե որևէ նախաձեռնություն ես անում, ապա դա պետք է ունենա հեռանկար, բայց իրենք այլ կերպ են մտածում, իրենց իրավունքն է»:
Լրագրողները հետաքրքրվեցին` ըստ իրեն՝ «Ելք»-ի առաջարկն ինչո՞ւ հեռանկար չունի:
«Եթե նույնիսկ «Ելք» դաշինքին հաջողվի համոզել «Ծառուկյան» կուսակցությանը նրանք կունենան 40 ձայն, իսկ ՀՀ-ում 40 ձայնով նախագահ չի ընտրվելու, 40 ձայնով ոչ մի կերպ 51 տոկոս չի կազմում»:
Հարցին` ինչո՞ւ գոնե նախագահի պաշտոնն իշխանությունը չի տալիս ընդդիմությանը` հաշվի առնելով այն փաստը, որ նախագահն այդքան էլ մեծ լիազորություններ չի ունենալու, Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ընդդիմությունն այդ հարցով իրենց չի դիմել:
«Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, որպեսզի միավորվեն, թող իրենք միավորվեն ամբողջովին, նոր այդ հարցը կքննարկենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Դատական օրենսգրքի ընդունման շուրջ աղմկոտ սկանդալին՝ պատգամավորը նշեց. «Ակնհայտ է, որ 63 հոգի կողմ է քվեարկել, ինչը անհրաժեշտ էր, մյուս մեկնաբանությունները ոչ բխում են կանոնակարգից, ոչ էլ օրենքից: Որտե՞ղ կեղծվեց, ինչպե՞ս կեղծվեց. 62 հոգի դահլիճում է քվեարկել, մեկ հոգի էլ հեռակա է քվերարկել` 63: Այսինքն, եթե հանկարծ ընդիմության նպատակն այն է, որ հետևի-տեսնի. թե քանի բացակա պատգամավոր կա և դա դարձնի աղմուկ: Բայց դրանից ի՞նչ է շահելու: Այսպիսի աղմուկ բարձացնելու իմաստը ո՞րն է, ես դա լավ չեմ հասկանում»։
Հարակից հրապարակումներ`
- «Չեմ բացառում, որ ՀՀ նախագահի պաշտոնում սատարենք ՀՀԿ թեկնածուին». Գևորգ Պետրոսյան
- «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
- «Ծառուկյան» դաշինքը չի հասցրել քննարկել «Ելք»-ի առաջարկը. Էնֆիաջյան
- «Ելք»-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան