Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին
Ցանկացած որոշում կայացվում է՝ կախված քաղաքական իրավիճակից: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման թեմային:
«Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, և այսօր վաղ է խոսել, թե ինչ իրավիճակում ենք լինելու: Խնդիրը հետևյալն է. որոշումները կայացվելու են իրավիճակից ելնելով, և երբ լինի որոշում, դուք այդ մասին կտեղեկացվեք, և յուրաքանչյուրս պատրաստ կլինի ներկայացնել իր դիրքորոշումը։
Այսօր ես պատրաստ չեմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Այն կախված է լինելու տվյալ պահին ստեղծված իրավիճակից, երկրի առջև այդ պահին ծառացած մարտահրավերներից»,- շեշտեց նախարարը՝ միաժամանակ հավելեով, որ չգիտի 2018 թվականից հետո ինքը որ ոլորտում կշարունակի աշխատել:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին
- ԲՀԿ-ի օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա. Իվետա Տոնոյան
- 2018թ.-ին ԲՀԿ –ն սատարելու է ՀՀԿ-ի առաջադրած վարչապետի թեկնածուին. «Ժամանակ»
- Վարչապետի թեկնածությունը կառաջադրվի ՀՀԿ-ի կողմից. Արմեն Աշոտյան