Կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը
«Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում, դրանք առկա են նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդաբանական ձեռնարկներում»,-ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունները ներկայացված են «Azerichild.education» կայքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։
Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ այլատյացության դրսևորումներ կան ոչ միայն պատմության, այլև նույնիսկ երաժշտության գրքերում:
«Կայքում ներկայացված են սկզբնաղբյուրները, որպեսզի ցանկության դեպքում մարդիկ իրենք ծանոթանան: Բացի այդ, յուրաքանչյուր նման ուսումնասիրությունից հետո ադրբեջանական կողմը ոչնչացնում է արդյունքները»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Հակահարված՝ Ադրբեջանի հայատյաց քարոզչությանը. գործարկվել է caviar-diplomacy.net կայքը
- Լեհաստանում ներկայացվել է «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով զեկույց
- «Նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել». «Հայատյացությունը Ադրբեջանում»