ԵՊՀ ռեկտորը ներողություն չի խնդրի. «Ժողովուրդ»
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում և գուցե հանձնարարություն է ստացել դրսից: Այս հայտարարությունից հետո ուսանողները ռեկտորից պահանջում էին կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել:
Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքը ներողություն չի խնդրի:
«Ես ասել եմ՝ «Սորոսի» կազմակերպած հանդիպմանն են գնացել: Ոչ մի ներողություն էլ խնդրելու ես անհրաժեշտություն չունեմ: Նորից եմ ասում, որ դա իմ անձնական կարծիքն է, որ նրանք ուղղորդվում են: Իսկ «Սորոսի» հետ դա որևէ կապ չունի, հո ես միամիտ չեմ, որ ասեմ՝ դա «Սորոսն» է արել, ես որևէ ապացույց չունեմ»- նշել է նա` հավելելով, թե ուղղորդել ասելով նկատի չի ունեցել հենց «Սորոսի» կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները