Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ այսօր առավոտյան Ազգային ժողովում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ կեղծիք չի կատարվել։
«Օրենքն ընդունվել է ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, առանց որևէ կեղծիքի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա տեղեկացրեց, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում՝ Նապոլեոն Ազիզյանը, նիստի ժամանակ վարման կարգով ձայն չի խնդրել:
«Կա օրենք՝ եթե դու քո քվեարկության հետ ունես խնդիր, ձեռք ես բարձրացնում ու վարման կարգով խոսում ես, իսկ վարման կարգի վերաբերյալ որևէ մեկը չի հայտարարել, թե Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել։ «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր վարման կարգով ձայն չի խնդրել», - հավելեց Շարմազանովը։
Հարցին՝ ինչո՞ւ չի կատարվլ պատգամավորների առաջարկը և վերաքվեարկություն չի կատարավել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ դրա կարիքը չկար։
««Ելք» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար կարիք չկար նայել իրենց քվեարկության արդյունքը, պարոն Մախմուդյանը չէր քվեարկել, հայտարարել էր, իսկ «Ծառուկյան» դաշինքը չէր քվեարկել, միայն քվեարկել էր Նապոլեոն Ազիզյանը, իսկ նրանցից որևէ պահանջ կրկնել քվեարկությունը, վարման կարգով խոսել, չի եղել։ ԱԺ նախագահությունը հարցը վերաքվեարկության դնում է այն դեպքում, երբ որևէ պատգամավոր սխալմունք է կատարել և այդ մասին հայտարարում է վարման կարգով։ Այս դեպքում հայտարարություն չի եղել», - ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ «Ելք»-ի էմոցիաները թողնում է նրանց վրա։
Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքում դիտավորյալ են այս քայլին դիմել, ինչին Շարմազանովը պատասխանեց, որ այլ խմբակցության որոշումների մասին չի կարող տեսակետ հայտնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում