Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագիծը բխում է Սահմանադրությունից և պետք է անդրադարձ կատարի այն հարցերին, որոնք նորովի են կարգավորված ՀՀ Սահմանադրությունում։
«Այն բուռն քննարկումը, որ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը քվեարկվում էր և այն վերաբերում է հենց այս օրենսգրքին: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում»,- ասաց նա։
Նախարարը շեշտեց, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը սահմանադրական չէ:
Ներկայացնելով քննարկվող նախագծի առավել կարևոր հարցադրումները, Դավիթ Հարությունյանն առաջին հերթին առանձնացրեց դատավորի արտաքին և ներքին անկախությունը՝ դատական իշխանությունից դուրս գտնվող որևէ այլ մարմնից։
«Դատավորի վարքագծի կանոն է սահմանված: Նա իր գործունեության միջամտության ցանկացած փորձի մասին պարտավոր է հայտնել բարձրագույն դատական խորհրդին, որն էլ համապատասխան մարմնին միջնորդություն պետք է հայտնի, որ այն անձը, ով փորձել է դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, պատասխանատվություն կրի։ Եթե անպատասխան մնաց բարձագույն խորհրդի միջնորդությունը, ապա խորհուրդը պետք է հանդես գա հայտարարությամբ, որպեսզի ողջ հանրությունն իմանա, թե ինչ է տեղի ունենում»,- հայտնեց զեկուցողը։
Հարությունյանի խոսքով՝ արտաքին անկախությունն ապահովող երկրորդ կարևոր դրույթը դատավորի պաշտպանությունն է տարբեր քննչական գործողություններից:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ կան արտաքին անկախության մի շարք հարցեր ևս, սոցիալական երաշխիքներ և այլն:
Ինչ վերաբերում է դատավորի ներքին անկախությանը՝ արադարադատության նախարարն ասաց. «Դատարանի նախագահի լիազորությունները փոփոխվել են, սահմանափակվել: Դատարանի նախագահը զուտ դատարանի բնականոն գործունեությունն իրականացնելու գործերով է զբաղվելու և նաև դատարան այլ մարմիներում ներկայացնելու հարցերով: Այսինքն՝ ընդամենը ներկայացնելու է Վճռաբեկ դատարանն այլ մարմիների հետ հարաբերություններում»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը հավելեց, որ դատավորների ներքին անկախության համար մի շարք այլ խնդիրներ են լուծվել, մասնավորապես՝ գործուղումներ և այլն, որոնք իրականում դատավորի վրա ազդելու միջոց են:
Հարակից հրապարակումներ`
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
- «Այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք». Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին