Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի». Նապոլեոն Ազիզյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր քվեարկության շուրջ ծավալված խոսակցություններին:
«Ամեն մարդն ինքը գիտի՝ ոնց քվեարկի: Բայց ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռքս կպել է ուղղակի: Հարցրեցի՝ ո՞նց անեմ, ասեց՝ «Գնա, հայտարարություն արա, որ չես քվեարկել: Մինչև եկա, էդ թեման փակեցին, պրծավ»,- ասաց խորհրդարանականը:
Լրագրողների ճշգրտող հարցին՝ բայց իսկապե՞ս կպել է քվեարկության կոճակին, և եթե այո, ինչպե՞ս է այդպես ստացվել, Նապոլեոն Ազիզյանը կեսկատակ պատասխանեց. «Լուռ, ծիծաղելով, ո՞նց կպավ»,- այնուհետ շարունակեց.«Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի»: Ոնց ուզենամ, կքվեարկեմ, ըտենց էլ ձեզ կասեմ»:
Իսկ համարո՞ւմ է, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն անցել է կեղծիքով, հետաքրքրվեցին լրագրողները: Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ այդպես չի համարում, որովհետև մինչև այդ էլ «Ծառուկյան» դաշինքը որոշել էր կողմ քվեարկել:
«Ես իմ խառնվածքով ընդդիմություն եմ՝ բոլոր ժամանակներում: Բայց ես այնպիսի ընդդիմություն չեմ, որ սև ակնոցներ դնեմ, լավին էլ ասեմ վատ, վատին էլ ասեմ , վատ: Ինչ որ կա, դա էլ ասում եմ»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան