Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
Նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ, որոնցից 17-ն արդեն գործունեություն իրականացնում են:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացվել է սպանդանոց կառուցելու 30 նոր հայտ, այդ տնտեսվարողներին խորհրդատվությամբ օգնում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
«Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից»,- հայտնում են ՍԱՊԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
- Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան