Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանը աջակցելուն ուղղված ծրագիր:
«Հայաստանում տնտեսության զարգացումը, միջազգային շուկաներում մրցունակ արտադրության զարգացումը, արտահանմանն աջակցությունը Կոնվերս Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են: Հուշագրի ստորագրմամբ, Կոնվերս Բանկը՝ պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի. որպես ապահովվածության միջոց կընդունվեն ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերը »,-ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Վստահ եմ, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»,- իր հեևթին ասել է ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:
Բանկից հայտնում են, որ Կոնվերս Բանկ մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
30. 09. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները 233,5 մլրդ դրամ են, պարտավորությունները՝ 198,6 մլրդ դրամ և ընդհանուր կապիտալը 34,9 մլրդ դրամ է:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտահանումը խթանելու և վերջիններիս համար մատչելի ֆինանսավորման ռեսուրսներ հասանելի դարձնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան