Բացառում եմ, որ մեր մեջ ստվերային համաձայնության եկած պատգամավոր լինի. Զոհրաբյանը՝ Ազիզյանի մասին
Երեկ խորհրդարանական մեծամասնությունը, կառավարության հետ միասին, Ազգային ժողովի դահլիճում ՀՀ սահմանադրությունը դարձրեց հատակի ջնջոց: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես սահմանադրագետ չեմ, բայց կարծում եմ՝ խորհրդարանը պետք է այնքան իրավական կարողություն ունենա, որ որոշի՝ օրենքը սահմանադրական է, թե ոչ: Բայց օրենքի սահմանադրականությունը որոշվում է՝ կախված պահի պատեհությունից: Սա այն է, ինչի մասին մենք խոսեցինք և ինչի արդյունքում «Ծառուկյան» դաշինքն այսօր բոյկոտեց և լքեց նիստերի դահլիճը»,- ասաց նա:
Հարցին՝արդյոք նախագծի քվեարկության հետ կապված խառնաշփոթը ցույց չի՞ տալիս, որ քաղաքական մեծամասնության ներսում հակասություններ կան, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քաղաքական մեծամասնության կենսակերպը և գործունեությունն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Քաղաքական մեծամասնության բիոռեժիմի հետ կապված բոլոր հարցերով խնդրում եմ դիմել քաղաքական մեծամասնության խոսնակներին»:
Լրագրողները խորհրդարանականից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը երեկ՝ ԱԺ նիստերի դահլիճում գտնվելու պահին չի ընդդիմացել իր իսկ քվեարկության վրիպակին, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց.
«Եթե դուք նայեք նոր կանոնակարգը, տեղից արված հայտարարությունը իրավական որևէ ուժ չունի: Դա ընդամենը տեղից արված հայտարարություն կլիներ: Նապոլեոն Ազիզյանն իր հայտարարության կերպի վերաբերյալ գրավոր դիմումը հանձնել է ԱԺ քարտուղարությանը: Նա հետամուտ է եղել իր քվեարկությանը: Նա ասեց, որ եղել է տեխնիկական վրիպակ: Մեր խմբակցությունում չի կարող լինել որևէ պատգամավոր, որը որևէ այլ քաղաքական ուժի հետ լատենտ, ստվերային համաձայնություններ և պայմանավորվածություններ ունենա: Ես դա միանշանակ բացառում եմ»:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ուներ «Ծառուկյան» խմբակցությունն ի սկզբանե՝ կողմ, թե դեմ պետք է քվեարկեր Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, հարցին էլ պատասխանեց.
«Մեր խմբակցության տեսակետը վարման կարգով ներկայացրեց մեր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որովհետև մենք խմբակցությունում քննարկել էինք: Օրենքում ընդհանուր առմամբ դրական տեղաշարժեր կային, բայց մի քանի դրույթներ… Որոշել էինք չմասնակցել, ինչի վերաբերյալ Գևորգ Պետրոսյանը նշեց»:
Հարակից հրապարակումներ`
- Նման բան չի եղել և չի էլ կարող լինել. Մանուկյանը՝ պատգամավոր գործընկերոջը ծեծելու լուրերի մասին
- Գորգիսյանը «Հ1»-ից ներողություն է պահանջում, Փաշինյանը ԱԺ-ից վերաքվեարկություն
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի». Նապոլեոն Ազիզյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
- «Այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք». Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին