Ձուն թանկացել է. «Ժողովուրդ»
Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ։ Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցիտն է։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել մի քանի տնտեսվարողների խոսքերից, վերջիններս մասնավորապես նշել են, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում։
«Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի։ Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել»,-հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան