Իլյա Երկրորդ. Բարդ ժամանակները Վրաստանին ու Հայաստանին ստիպում են ունենալ սերտ հարաբերություններ
Վրացի և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, երբ պատմական որևէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր և փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաև մյուսի վրա։ Այս մասին նշել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպման ժամանակ:
Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշել է, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծել է, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։
Դեսպանն ընդգծել է, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի եղբայրական ազգերի միջև կապը ավելի խորանա և ավելի ամուր հիմքերի վրա դրվի։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում