Դեպքերից առաջ մի ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող դիրքորոշում հայտնել. Վահրամ Բաղդսարյան
«Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին, իսկ մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին:
Բաղդասարյանն ընդգծեց՝ ՀՀԿ գործադիր մարմինն այդ հարցին բացարձակապես չի անդրադարձել, այդ թեմայով քննարկումները բաց են լինելու, հանրությունը դրանց տեղյակ կլինի:
Հարցին՝ քննարկումն ինչի՞ շուրջ պիտի ծավալվի, եթե նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, նա արձագանքեց. «Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որ պաշտոնում են իրենք տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց. «Մի անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը կասեմ, ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»:
Հարցին էլ, թե ՀՀԿ-ում բացի Սերժ Սարգսյանից կա՞ մեկը, ով տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որ պետք է ունենա հաջորդ վարչապետը, նա պատասխանեց. «Մենք ընտրություններ բավականին ունենք: Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018 թ-ին կանդրադառնանք այդ թեմային»:
Ինչ վերաբերում է կառավարութան գործունեությանը և նրան, թե իշխանությանը բավարարո՞ւմ են նրա աշխատանքային տեմպերը՝ նկատի ունենալով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարական տալով ասաց, որ տեպմերն իրեն էլ չեն բավարարում, դա է հրաժարականի պատճառը, Վ. Բաղդասարյանը պարզաբանեց. «Ռեֆորմատիկ փոփոխությունները են կատարվել, դրանց տեմպերի արագությունը կերևա 2018 թվականին: Դրանք նոր են դեռ կյանքի կոչվում, մի մասը դեռ հունվարից է ուժի մեջ մտնելու, ապրիլից հետո, երբ կլինենք խորհրդարանական երկիր, ինձ թվում է՝ տեմպերի գնահատականը կարող ենք տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան