Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 46.3 %-ով
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 22 440.7 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37.8%-ով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հոկտեմբերին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 46.3%-ով և կազմել 18 925.1 հազար տոննա։
Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 126.2 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-հոկտեմբերին իրականացվել է 1 370.6 հազար տոննա (աճը կազմել է 161% ), իսկ օդային ճանապարհով՝ 18.8 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 41.4%)։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում