ՀՀ տարածաշրջաններում «տարածքային աճի բևեռներ» կձևավորվեն
Կառավարության հավանությանն է արժանացել Տարածքային աճի բևռների զարգացման հայեցակարգը: Կայուն զարգացման գրավական հանդիսացող երկրի համաչափ տարածքային զարգացնան նպատակով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել «տարածքային աճի բևեռներ», որոնց զարգացումը թույլ կտա անցում կատարել միաբևեռ, մայրաքաղաքում կենտրոնացած տնտեսությունից բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության:
Տարածքային աճի բևեռների ճիշտ ընտրությունը կապահովի երկրի ՀՆԱ-ի փաստացի աճ:
Հայեցակարգով առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը:
Այն ապահովում է համայնքի մրցակցային առավելությունների վրա հիմնված որոշումների ընդունման միասնական գործընթացը: Բևեռի ընտրության գործընթացում առաջնային հարց է հանդիսանում բնակչության կյանքի որակի բարձրացման խնդիրը:
Տարածքային աճի բևեռների ձևավորման հայեցակարգի ընդունումը կնպաստի տարածքային աճի բևեռների գրագետ ձևավորմանը: Աճի բևեռներում կոնկրետ ոլորտի զարգացումը շղթայականորեն կապահովի փոխկապակցված և հարակից ոլորտների աշխուժացում, և տարերայնորեն կտարածվի հարակից տարածքների և ողջ երկրի տնտեսության վրա: