Fodor`s -ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս 2018-ին այցելել Հայաստան
Համաշխարհային տուրիզմի հայտնի Fodor`s տեղեկատվական կայքը 2018 թվականի 10 նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների թվում ներառել է նաև Հայաստանը: Այս մասին տեղեկացնում է Nouvelle d`Armenie-ն:
«Դա մի փոքրիկ, հյուրընկալ կովկասյան երկիր է, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի»,-նշում է կայքը և կոչ անում զբոսաշրջիկներին՝ այցելել Հայաստան: «Հայաստանը էկոտուրիզմի համար երազանքի երկիր է, այստեղ արշավների միջոցով դուք կարող եք տեսնել երկրի զարմանահրաշ բնությունը… Երևանը 3000 տարեկան է, բայց այն քայլում է աշխարհին համընթաց՝ իր բազմաթիվ նոր գինետներով, խանութներով, ռեստորաններով, որ բացվում են ամեն օր»,- նշված է կայքում:
Fodor`s-ի փորձագետները խորհուրդ են տալիս Հայաստան այցելել գարնանը կամ աշնանը, երբ կազմակերպվում են փառատոններ՝ բաց երկնքի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան