Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել
Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ են նվաճել:
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ է գտնվել և դարձել ոսկե մեդալակիր (14.175 միավոր):
Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Արթուրը բրոնզե մեդալ է նվաճել (13.800)
Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500):