Մառախուղի պատճառով Երևանում չվերթներ են հետաձգվել
Խիտ մառախուղի ու ոչ բավարար տեսանելիության պատճառով անցած գիշեր վեց չվերթ չի իրականացվել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը նշեց, որ դրանք իրականացվել են ուշացումով:
«Բոլոր վեց չվերթներն էլ առավոտյան վայրէջք են կատարել: Դեռ կան կուտակված չվերթներ»,-ասաց նա:
Այս պահին օդանավակայանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, հետաձգվել են Մոսկվա-Երևան, Սարատով-Երևան, Դոհա-Երևան, Շարմ էլ Շեյխ-Երևան, Դուբայ-Երևան ու հակառակ ուղղություններով չվերթները: Աթենք-Երևան չվերթը չեղյալ է համարվել:
ԱԻՆ հաղորդմամբ, Երևանում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան