Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բյուջեի նախագիծն ընդունելու համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարևորելով տեղի ունեցած ակտիվ և բովանդակալից քննարկումները:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր և գործադիր թևերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը ՀՅԴ Արցախի կառույցի հետ քննարկել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը
- Արցախում հունվար-սեպտեմբերին իրականացվել է 33.2 մլրդ դրամի շինարարություն
- Ֆիննախ. Արցախի բյուջեի եկամուտների կրճատում է սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում