Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ողջ ընթացքում մինչև 11 հազար խաղաղ քաղաքացի է զոհվել
Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ինն ամիսների ընթացքում 9-11 հազար խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է «Ինտեֆաքսը»՝ վկայակոչելով Associated press գործակալությանը:
Գործակալության լրագրողների կողմից անցկացված հատուկ հետաքննության մեջ ասվում է, որ այս թիվը շուրջ տասը անգամ մեծ է, քան ենթադրվում էր նախկինում:
Գործակալությունը նշում է, որ նոր թվերը չեն ընդունվում ոչ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոլաիցիայի, ոչ էլ իրաքյան կառավարության կողմից:
Հետաքննության ընթացքում վերլուծվել են մասնավորապես ՄԱԿ-ի, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների փաստաթղթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում