Մարզպետ. Ամենալավ իտալական պիցցան Սյունիքում է
Կապանում բացվել է իտալական պիցցայի արտադրամաս: Առաջին արտադրանքը համտեսել են հարևան Իրանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները, Սյունիքի մարզպետը:
«Ամենալավ իտալական պիցցան Սյունիքում է»,-պիցցայի համի ու որակի մասին ասում է նա:
Մարզպետի համոզմամբ, նման գործարան Հայաստանում չկա, բոլոր տեխնոլոգիաները բերված են Իտալիայից:
Արտադրամասը կառուցված է միջազգային չափանիշներով, հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով:
«Արաս» Ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին արտադրամասում շրջելուց, պիցցան համտեսելուց հետո հայկական կողմին առաջարկում է «Հալալ»-ի սերտիֆիկատ ձեռք բերել: Դրա առկայության պարագայում Հայաստանում պատրաստված պիցցան կկարողանան արտահանել Իրան ու իսլամական այլ պետություններ: Մինչ այդ ռուսական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամսական 100 հազար հատ արտահանման մասին:
Մանրամասները՝ «Զանգեզուր» հեռուստաընկերության տեսանյութում:
Թարգմանությունը՝ Panorama.am-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան