«Ելք»-ն արդեն չորրորդ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց
«Ելք» խմբակցությունն այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արդեն չորրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդմիջումը վերցնում են՝ օգտվելով Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասից։
Ընդմիջումից առաջ վարման կարգով Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մինչ այս քվեարկված նախագծի հարցով վերաքվեարկություն է խնդրում, քանի որ ՀՀԿ-ական երեք պատգամավորների կողմ քվեարկությունը չի գրանցվել: Քվեարկության էր դրվել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաքվեարկությամբ ընդունվեց 64 ձայն կողմով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեց՝ նշելով, որ խորհրդարանում խտրական վերաբերմունք կա։
«Երբ երեկ նախագծի քվեարկության ժամանակ մենք պահանջում էինք վերաքվեարկություն, ԱԺ նախագահը չընդառաջեց, իսկ ԱԺ փոխխոսնակի վերաքվեարկության պահանջին ընդառաջում են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բացառում եմ, որ մեր մեջ ստվերային համաձայնության եկած պատգամավոր լինի. Զոհրաբյանը՝ Ազիզյանի մասին
- «Ծառուկյան» դաշինքը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
- Ընդդիմադիրները ցանկանում են ցույց տալ, իբր ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել. Բաղդասարյան
- Գորգիսյանը «Հ1»-ից ներողություն է պահանջում, Փաշինյանը ԱԺ-ից վերաքվեարկություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին