«Ելք»-ը յոթերորդ ընդմիջումը վերցրեց
Խորհրդարանը 60 կողմ ձայներով ընդունեց ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 64 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենսդրական փաթեթը:
Այնուհետև քվեարկության դրվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասից՝ վերցնում ենք 20 րոպե ընդմիջում»։
Նշենք, որ արդեն յոթերորդ ընդմիջումն է վերցնում «Ելք»-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան