Արծվիկ Մինասյան. Ես անձնական խնդիր չունեմ ինձ հետ ճանապարհ անցած մարդկանց հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր ու նախկին նախարար, իսկ այժմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերություններին։
Թերթը գրել է, թե Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ էին արձագանքել Մինասյանի նշանակմանը։ Ու սա այն դեպքում, երբ Գրիգորյանը ժամանակին նախարար էր նշանակվել հենց ՀՅԴ քվոտայով:
«Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս իմ կողմից չկա։ Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում։ Եվ երբեք որևէ մեկի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, առավել ևս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում»,- ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները