«Եկեք շուն ու կատվի պես չբաժանվենք». ԱԺ-ն ավարտեց ավարտեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները
Ազգային ժողովը 61 կողմ ձայնով վավերացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Դաշնակցություն» խմբակցությանը` իրենց միանալու և քվերակությունից առաջ սեփական խմբակցությունում հարց քննարկելու համար։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում, օրենքի, ժողովրդի ու պետության շահերի ոտնահարման որևէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու»։
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ 20 րոպե ընդմիջում վերցնելը բացարձակապես կապ չուներ «Ելք» դաշինքի այսօրվա գործունեության հետ. «Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ օրենքի մեզ տրված հնարավորությունից, մոռացեք որ դա ձեզ հետ որևէ առնչություն ունի»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ նշեց, որ այսօր տեղի ունեցածը կարելի էր ոչ դրական բառերով գնահատել. «Ընդմիջումներ վերցնելու իրավունքը որպես խաղալիք օգտագործեցիք։Այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, դուք դա ի չարիք օգտագործեցիք։ Այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, որովհետև կվնասեք նաև ձեզ»։
ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց. «Այսօր ձմեռային գիշերահավասարի օրն է, մի քանի օրից օրերը սկսելու են երկարել, լուրջ կասկածներ ունեմ, որ աստղերը լուրջ ազդեցություն են ունեցել այսօրվա այս իրավիճակի վրա»։
Նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանն էլ կոչ արեց չկռվել։
«Հիմա ով ինչ արեց, արեց։ Նիկոլ ջան ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսել, մեր գործը մինչև ժամը 6-ն է, ինչի ենք կռվում չգիտեմ, եկեք սաղս իրար լավ Նոր տարի մաղթենք, ժողովրդին ուրախ Նոր տարի մաղթենք, առանց իրար հետ վիճելու, կռվելու, վարկաբեկելու գնանք ուրախ Նոր տարի անենք, ով ինչով կարա ժողովրդին օգնի, ում ձեռն ինչ կա, բաժանեք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, թե լավ չի լինի, կառտոլով Նոր տարի չենք անելու։ Իրար ջան-ջիգյար ասենք գնանք, շուն ու կատվի պես չբաժանվենք։ Գործը լավ էլ գնաց առաջ, մեկ ա մեր խոսքն անցավ, մեծամասնությունն իր գործն արեց, ընդդիմությունն իր գործն արեց, լավ բաժանվենք իրարից»։
Այսպիսով ԱԺ-ն ավարտեց վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները։ Արարտին նիստերի դահլիճում հնչեց ՀՀ օրհներգը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին