Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա. Գալուստ Սահակյան
Աբսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնել, դա կանոնակարգի խախտում է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ 20 րոպեանոց ընդմիջումներ վերցնելու գործելաոճին։
Դիտարկմանը, թե կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, Սահակյանն ասաց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»։
Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը՝ որպես ընդդիմություն»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է ցույց տալ այդ տեղը, Սահակյանը նշեց. «Ընդդիմությունը պետք է իմանա՝ իր տեղը որտեղ է։ Ինչքան որ դու ձայներ ես հավաքել այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը, եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում է տեսակավորել, նոր ինչ-որ բաներ ասել, դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձ խնդիր ունի»։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը յոթերորդ ընդմիջումը վերցրեց
- «Ելք»-ն արդեն չորրորդ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց
- «Ծառուկյան» դաշինքը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
- Ընդդիմադիրները ցանկանում են ցույց տալ, իբր ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել. Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին