Հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել Մեղրու ԱՏԳ-ի 2-րդ փուլի աշխատանքները. վարչապետը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին:
«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը», - ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատախան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Տարածքային կառավարման ու զարգացման, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի և Ջրային պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձևավորման 2-րդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածնքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին էլ հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին նաև հանձնարարեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան