Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններն անհամապատասխանություն ունեն. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմներին:
Նրա խոսքով՝ ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն:
Կարեն Կարապետյանը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ արտոնություններ սահմանել նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում ստեղծվածի վրա:
«Նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեով վճարվող տուրքերի և այլ վճարների ավելացում»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ «Սևան ազգային պարկի»-ի տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների, օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում