Էդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի կոտորենք. Սեյրան Սարոյանը՝ Լելե Թեփեի բարձունքի մասին
Գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանը գտնում է, որ ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքը հետ բերելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այս մասին նա ասց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
«Մեր բանակը հզոր բանակ ա, ուժեղ բանակ ա: Ինչքան խոսաք, քանդեք բանակը, էնքան կթուլանանք, թուրքերը կգան, մեզ կսպանեն: Աստված չանի պատերազմ սկսվի: Էդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի կոտորենք: Էդ դիրքը իրանից բան չի ներկայացնում»:
Դիտարկմանը, թե 1994-ին այդ դիրքի համար 400 զոհ ենք ունեցել, Սարոյանն ասաց.
«Պատերազմի ժամանակ կարող ա հազար էլ ըլնի: Պատերազմի ժամանակ զոհերը չես կարա հաշվես: Իսկ էդ դիրքը կարողա ընենց տեղից մտնենք, հետ մնա, որ սաղին էլ գերի վերցնենք: Էսօր բռնենք մի հատ բլուրի համար կռիվ սարքենք ու դաժե մի զինվոր կորցնենք, դա մեր համար ավելի թանկ ա: Լայնամասշտաբ պատերազմ սկսվավ, բլուրը ընենց հետ կմնա մեզնից, որ դրանց սաղին կվեկալենք, կբերենք ձեր բոստանը փոր անեն»,- եզրափակեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան