Մի հատ տես Նիկոլն ինչ օրն ա քցել մեզ սաղիս, սարքե կուրկուռի ձագ. Սեյրան Սարոյան
Երեկ ծառուկյանենք «Ելք»-ին լսեցին գնացին, էսօր իրանք ծառուկյանենց դավաճանեցին, չգնացին, տեսա՞ք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն` անդրադառնալով «Ելք» խմբակցության` 20 րոպեանոց ընդմիջումներy վերցնելուն:
Դիտարկմանը, որ ճիշտ է մնացել են, բայց չեն մանսակցում քվերակությանը, գեներալն ասաց. «Ահ, զաթո իրենց գործն անում են, ջայնամ չեն քվեարկում: Մի բան, որ գիտես չի անցնելու, հա թող չմասնակցեն, մեկ ա առանց իրանց էլ կքվեարկենք»:
Լրագրողների հիշեցմանը, որ կանոնակարգով Հանրապետականն է տվել իրենց այդ իրավունքը, պատգամավորը նկատեց. «Ես բան եմ ասե՞լ, բայց գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հելնում ասումա ընդմիջում: Յանիմ ի՞նչ, չեն էլ մասնակցում քվեարկությանը, գոնե գան դեմ քվեարկեն, այսինքն ի՞նչ ա նշանակում, բոյկոտե՞լ»:
Երբ ներկաները նշեցին, որ այս կերպ «Ելք»-ը քաղաքական դիրքորոշում է արտահայտում, գեներալը բարկացավ. «Ի՞նչ քաղաքական դիրքորոշում, բայց անցա՞վ, որտե՞ղ անցավ իրանց դիրքորոշումը: Ոչ մի տեղ: Քվեարկեցինք անցավ, Նիկոլը թող հա ճղի իրան: Երկու ժամ էլ ավել կմնանք, մթոմ մեզ ինչ ա եղել»:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մշտապես խոսում է խորհրդարանական երկրի մասին, Սարոյանը ընդհատեց լրագրողին և ասաց. «Էլի խոսում ենք, մի հատ տես Նիկոլն ինչ օրն ա քցել մեզ սաղիս, սարքե կուրկուռի ձագ»:
Հարցին` կրա՞կն եք ընկել ընդդիմության ձեռը նշեց. «Տո չէ հա, ու՞ր ա ընդե ընդդիմություն»: Ապա նա նշեց, որ իրենց ոչ մի բան էլ չի հաջողվել:
«Հաջողվա՞վ, դե տեսար, բան չեղավ որ չանցնի, սաղն էլ քվեարկեցինք անցավ, գնաց ըհը, հա Նիկոլը թող խոսա»,- հայտարարեց նա: Միևնույն ժամանակ Սարոյանը չհամաձայնեց, որ գերի են մնացել Աժ-ում:
«Ինչի՞ գերի է, մեր գործն ա, մինչև ժամը վեցը գործի ենք, ինչի՞ ենք գերի»:
Իսկ թե վերջին անգամ երբ են այսքան երկար մնացել խորհրդարանում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Տո ե՞րբ չենք մնացել, մեր նման պարտաճանաչ դեպուտատ կա՞: Առավոտ մենք գալիս ենք, հավաքարարները էկած չեն լինում»,- ասաց նա:
Լրագրողները դիտարկմանը, որ «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց պատիվ տալ իրանց, պատգամավորն ասաց. «Հա կտանք, գրող կտանք: Իրանք թող մեզ պատիվ տան, իրանք անեն, մենք պատիվ տա՞նք, ուրիշ բան մենք արած ըլնեինք , մենք պատիվ կտայինք: Թող Սասունն էթա Հրազդանից տնական հավերը բերի, մեզ պատիվ տա»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ բացի օրենսդրությունը կա նաև տրադիցիա. Գալուստ Սահակյան
- «Ելք»-ը յոթերորդ ընդմիջումը վերցրեց
- «Ելք»-ն արդեն չորրորդ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց
- Ընդդիմադիրները ցանկանում են ցույց տալ, իբր ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել. Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները