«Ծառուկյան» դաշինքը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
«Երեկ այս դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց՝ խախտելով օրենքներն ու Սահմանադրությունն՝ ընդունեցին անօրինական որոշումներ»,- ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Բավական չէ՝ կառավարությունը խորհրդարանական մեծամասնությանը համարելով իրեն կցված ֆայլ, հսկայածավալ նախագծեր բերում և պարտադրում է խորհրդարանին, երեկ էլ ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարության մտքի տիտանները՝ կախված պահի նպատակահարմարությունից, որոշում էին օրենքը սահմանադրական է, թե ոչ։ Եթե ձայները բավարարեր, կպարզվեր, որ Սահմանադրական է, եթե ոչ, պարզվեց, որ ոչ։ «Ծառուկյան դաշինքն» այս զոռբայությունն, անօրինական կերպով քվեարկություն կազմակերպելն ու երկրի Մայր օրենքը պոլի շոր սարքելն անընդունելի է համարում և և ի նշան անհամաձայնության՝ լքում ենք նիստերի դահլիճը», - հայտարարեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին