Ընդդիմադիրները ցանկանում են ցույց տալ, իբր ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել. Բաղդասարյան
«Մենք այս պահին էլ համոզված ենք, որ երեկ սահմանադրական օրենք է դրվել քվեարկության»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին։
Պատգամավորը պնդեց, որ քվերակության արդյունքներով 63 կողմ ձայն չի հավաքվել, և օրենքը չի ընդունվել։
«Հանրային հեռուստաընկերությունն ասում է, որ «Ելք»-ի պատգամավորները բոյկոտեցին, հետո պարզեցին, որ սահմանադրական օրենք չէր։ Ոչ, մենք չենք պարզել, որ սահմանադրական չէր, դա սահմանադրական օրենք էր, և ԱԺ կողմից պետք է լինի պաշտոնական պարզաբանում։ Արդարադատության նախարարն ասում է վրիպակ է եղել, ես զարմանում եմ, ոնց կարող է այս դահլիճում նման բան լինի, հանրությանը մատուցվում է, որ այս դահլիճում ոչ ոք չի հասկանում, ինչ է քվեարկվում, ինչ չի քվերակվում, ինչն են բոյկոտում, ինչն են ընդունում։ Կարելի՞ է ԱԺ վերաբերյալ այսքան նեգատիվ ինֆորմացիա տալ մեր հանրությանը։ Է հասկացանք, պատգամավորներին այդքան շատ չեն սիրում, բայց կարելի է այդքան հանրային ռեսուրսը դրած այդ ճանապարհով տանել»,- ասաց Մարուքյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով՝ երեկվա իրավիճակն էլ գալիս է նրանից, որ օրենքները դարձրել են կարկատան. «Յուրաքանչյուր թեթև բան անելու համար բերում ենք ԱԺ, ԱԺ-ն էլ որպես մեծամասնություն դրանք հաստատում է, կարկատում է»։
Զեյնալյանի կարծիքով՝ ընդհանրապես նոր դատական օրենսգիրք պետք է ընդունվեր և դրանով լուծվեր խնդիրը։
Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ «Ելքի» գործընկերները կրկին նույն բանից են խոսում: Ինչ է տեղի ունեցել, ինչ տեղի չի ունեցել, այս մասին արդեն հայտարարվել է, ԱԺ նախագահն էլ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում: Ռուստամ Մախմուդյանի մասին ասեմ, այս մարդու քվեարկության կոճակը որ չի աշխատել, որ կրկնակի քվերակություն անեինք, էլի չէր աշխատելու: Սահմանադրական օրենքի հետ կապված՝ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը ներկայացրել է որպես սահմանադրական օրենք, մենք էլ քննարկել ու քվեարկել ենք որպես սահմանադրական օրենք և ընդունվել է 63 ձայնով»,- ասաց նա:
Շարմազանովն ԱԺ ղեկավարությանը և խմբակցություններին հորդորեց աշխատել բնականոն և քննարկել այն հարցերը, որոնք դրված են օրակարգում։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց. «Արդյոք մեր ընդդիմադիր գործընկերները օրենքին են դեմ, թե պարզապես ցանկանում են ԱԺ բնականուն աշխատանքը խարխլել։ Ինձ թվում է, որ ցանկանում են պարզապես ցույց տալ, իբր ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել, ինչն այդպես չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Նման բան չի եղել և չի էլ կարող լինել. Մանուկյանը՝ պատգամավոր գործընկերոջը ծեծելու լուրերի մասին
- Գորգիսյանը «Հ1»-ից ներողություն է պահանջում, Փաշինյանը ԱԺ-ից վերաքվեարկություն
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի». Նապոլեոն Ազիզյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
- «Այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք». Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան