Դավիթ Հարությունյանը զուտ իր կարծիքն է հայտնել. Գևորգ Կոստանյան
Միանշանակ Սահմանադրական օրենք է, ավելին ասեմ՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այդ օրենքի նախորդ փոփոխությունը նույնպես ընդունվել է սահմանադրական օրենքի ռեժիմով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որի քվեարկությունը երեկ ԱԺ-ում տարակարծությունների տեղիք տվեց:
«Թեև կարող է տեսական վեճ լինել կառավարությունում, գիտական մակարդակում և այլն, բայց ԱԺ-ն է որոշումը ռեժիմը: Ուզում է ամբողջ գործադիր մարմինը որոշում կայացներ, որ սա Սահմանադրական օրենք չէ, եթե ԱԺ-ն որոշեց, որ սահմանադրական օրենքի ռեժիմով է քննարկում, ուրեմն՝ քվեարկվելու է սահմանադրական ռեժիմով»,- բացատրեց Կոստանյանը:
Պատգամավորը համակարծիք չէ հնչող այն տեսակետի հետ, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թյուրիմացության մեջ է գցել բոլորին, երբ հայտարարել է, թե սա սահմանադրական օրենք չէ: Կոստանյանի կարծիքով, Դավիթ Հարությունյանը, որպես կառավարության ներկայացուցիչ, զուտ իր կարծիքն է հայտնել:
Իսկ թե ինչպես կբացատրի միևնույն հարցի շուրջ իշխանության ներկայացուցիչների տեսակետերի տարբերությանը, պատգամավորը պատասխանեց՝ զուտ իրավագիտության բնույթով: Իսկ գուցե անձնական խնդիրներո՞վ, փորձեցին ճշտել լրագրողները: «Չէ: Կարծիքների տարբերությունը անպայման չէ, որ անձնական բնույթ կրի: Եթե մենք 2 մասնագետ ենք, ունենք տարբեր կարծիքներ, դա դեռ չի նշանակում, որ մենք անձնական խնդիրներ ունենք»:
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, թե որն է է սահմանադրական օրենքը. «Դատական օրենսգիրքը, միանաշանակ, դիտվում է որպես Սահմանադրական օրենք, հետևաբար նաև Դատական օրենսգրքի փոփոխություններն են դիտվում որպես սահմանադրական օրենք: Իրականում վեճի առարկան հետևյալն էր. Կառավարությունը գտնում էր, որ սահմանադրական օրենսգիրք լինելու համակարգը վերաբերում նոր ընդունվելիք դատական օրենսգրքին, բայց մեր դիրքորոշումը նա է, որ հին սահմանադրական օրենսգիրը ևս դիտվում է, որպես սահմանադրական օրենք, այսինքն՝ սահմանադրության ուժով ստանում է սահմանադրական օրենքի ռեժիմ: Երբ Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգն ասում է, որ Դատական օրենսգիրքը դիտվում է որպես սահմանադրական օրենք, չի հստակեցվում, թե երբ է ընդունված դատական օրենսգիրքը»:
Պատգամավորի խոսքով, եթե օրենքում ինչ-որ բան չի ստացվել հստակ ամրագրել, ապա ԱԺ-ն է որոշում, թե ինչն է ճիշտ: Նա չի կարծում, որ այս օրենքը կարող է նախադեպային լինել, որ ցանկացած ժամանակ, երբ ՀՀԿ-ն չկարողանա համապատասխան ձայն ապահովել, հայտարարի, թե օրենքը սահմանադրական չէր ու անհրաժեշտ չէր 63 ձայն:
Կոստանյանն իր և Դավիթ Հարությունանի միջև անձնական խնդիրների մասին խոսակցություններին վերջ դնելու համար հիշեցրեց, որ Դավիթ Հարությունյանն իր քավորն է՝ և՛ կնունքի, և՛ հարսանիքի:
«Դավիթ Հարությունյանի նկատմամբ միշտ խորին հարգանք ունեցել եմ և ունենալու եմ: Իրավաբանության առումով, ես իմ առաջին պաշտոնը զբաղեցրել եմ Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, հետևաբար, եթե շատ փորձեք իմ և Դավիթ Հարությունյանի միջև անձնական ինչ-որ խնդիր տեսնել, համոզված եղեք, անհնար է, անտրամաբանական է ու անբարոյական»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ. Հրայր Թովմասյան
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին