Ի՞նչ սկզբունքով է նախարարությունը որոշում տարվա լավագույն մարզիկներին. պարզաբանում է նախարարը
Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն իրավունք ունի իր գործունեությունը ծավալել և ընտրել լավագույն մարզիկների հնգյակը, ութնյակը, բայց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը որպես պաշտոնական տվյալներ ընդունում են միայն նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարի խոսքերով՝ նախարարության կողմից կազմակերպվող «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաշվի են առնում երկու կարևոր սկզբունք: Առաջինը՝ տարվա ընթացքում մարզիկների գրանցած բարձր արդյունքները, երկրորդ՝ ընտրում են այն մարզիկներին, որոնք նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՕԿ. 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կողմից
- Մարզական լրագրողների քվեարկության արդյունքում առաջին տեղում Արթուր Ալեքսանյանն է