34 մարդ ցանկանում է դառնալ Ռուսաստանի նախագահ
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 34 թեկնածուի աջակցության վերաբերյալ տվյալներ: Հանձնաժողովի նախագահ Եվգենիա Շևչենկոն հայտարարել է, որ 16 թեկնածուներ առաջադրված են կուսակցությունների կողմից, 18-ը ինքնաառաջադրված է:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, թեկնածու առաջադրելու իրավունք ունի 67 կուսակցություն: Օրենքի համաձայն, թեկնածուին գրանցելու համար ստորագրություններ ներկայացնելուց ազատված են խորհրդարանական կուսակցությունները: Մյուսները պետք է մինչև հունվարի 31-ը հավաքեն ու ԿԸՀ ներկայացնեն 100 հազար ընտրողի ստորագրություն, ինքնաառաջադրվածների պարագայում հարկավոր է 300 հազար ստորագրություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը: Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ ոչ ուշ քան հունվարի 12-ն է, իսկ ինքնաառաջադրվածները՝ մինչև հունվարի 7-ը: Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարել է ինքնաառաջադրման մասին
- Սոբչակը Պետերբուրգում նախընտրական շտաբ է բացել
- Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց
- 200 հազար լայք ու Անֆիսա Չեխովան կդառնա ՌԴ նախագահի երրորդ կին թեկնածուն
- Պուտինը կրճատել է ՌԴ նախագահի 2018 թվականի աշխատավարձը