
Ռոնալդուն չի պատրաստվում Չիլիում երեխաների համար հիվանդանոց բացել
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հերքել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է վճարել Չիլիում երեխաների համար հիվանդանոցի շինարարության ծախսերը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Դա կեղծ լուր է, որը տարածում է հայտնի մարդկանց մասին մշտապես սուտ տեղեկություններ հայտնող մի անձ: Քրիշտիանուն դարձել է այդ մարդկանցից մեկը»,- հայտնել է ֆուտբոլիստի շահերը պաշտպանող Gestifute գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին