Վրաստանի վարչապետը խոստովանել է, որ Մուխթրալիի գործը լուրջ ձախողում է եղել
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին անդրադառնալով Վրաստանից առևանգված լրագրող Մուխթարլիի գործին, խոստովանել է, որ դա լուրջ ձախողում է եղել ու նման բան չպետք է լիներ։ Այս մասին տեղեկացնում է «apsny.ge» լրատվական գործակալությունը։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ելենա Խոսթարիան հարցրել է Աֆղան Մուխթարլիի դեպքի առնչությամբ, որին ի պատասխան Վրաստանի վարչապետը նշել է. «Այս հարցը դեռ հետաքննության փուլում է գտնվում։ Դա շատ ծանր հարց է, ես խոստովանում եմ, որ դա եղել է լուրջ ձախողում։ Նման բան չպետք է լիներ։ Սակայն ճշմարտությունը դեռ չի հաստատվել, սակայն փաստն ինքնին ձախողում էր։ Կարծում եմ, որ մեր արձագանքը, նկատի ունեմ հետախուզական ծառայության ղեկավարին և սահմանային ոստիկանության պետին աշխատանքից ազատումները, բացարձակ ադեկվատ մոտեցում էին։
Սակայն, ես կրկնում եմ, որ նրանց մեղքը դեռ չի ապացուցվել։ Ուղղակի նրանք իրենց վրա են վերցրել քաղաքական պատասխանատվությունը»։
Վրաստանի վարչապետը նշել է, որ դիմել են Ադրբեջանի իրավապահ մարմիններին՝ տեղեկատվության փոխանակման խնդրանքով։
«Դեռ հայտնի չէ, թե ինչ կլինի հետաքննության արդյունքում, ոչ ոք չի կարող այն գուշակել, այդ իսկ պատճառով ես Աֆղան Մուխթարլիի ցուցմունքը որպես իրեղեն ապացույց եմ համարում։ Ես իրավունք չունեմ այն մեկնաբանել։ Կարող եմ միայն ասել, որ այն խնդրահարույց հարց է»,-նշել է Կվիրկաշվիլին։
Վերջերս Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։
«Իմ կողմից բարևեք Վրաստանի վարչապետին, վաղ թե ուշ նա ստիպված է պատասխան տալ։ Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-հայտարարել է լրագրողը «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ծեծել, կապել աչքերը և տեղափոխել Ադրբեջան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն ի շահ Բաքվի, Մուխթարլիի հարցում խայտառակ և խնդրահարույց քայլի դիմեց. Stratfor
- Աֆղան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը