Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ. Հրայր Թովմասյան
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ունի իր կարծիքը և ճիշտ չի լինել ասել, որ նրա մոտեցումը հիմք չունի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում քվեարկության ժամանակ իրարանցում առաջացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանադրական չէ։
«Նման հիմք կարող է լինել: Բայց այդ դեպքում առաջանալու էր այն մոտեցումը, որ դրանք սահմանադրական էին և այդ դեպքում մեծամասնության հանդեպ կարող էր հնչել մեղադրանք, որ փորձել է հեշտ ճանապարհով գնալ: Եվ եթե կա վեճ, տարբեր ընկալում, ապա մեծամասնությունը պետք է գնա բարդ ճանապարհով, որպեսզի չմեղադրվի, որ գնացել է հեշտ ճանապարհով»,-նշեց նա։
Հրայր Թովմասյանը հերքեց լուրերն այն մասին, որ իր և Դավիթ Հարությունյանի միջև լարված հարաբերություններ են։
«Անձնական հակասություններ բացարձակ չկան: Ես շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունեմ Դավիթ Հարությունյանի հետ։ Երբ նախարարը գալիս է ԱԺ, իմ կաբինետում է լինում: Մոռացե՛ք, տենց բաներ մի փնտրե՛ք։ Էսօրվա մամուլն էլ ա էդպիսի բաներ գրում, չկա այդպիսի բան», - նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բացառում եմ, որ մեր մեջ ստվերային համաձայնության եկած պատգամավոր լինի. Զոհրաբյանը՝ Ազիզյանի մասին
- Գորգիսյանը «Հ1»-ից ներողություն է պահանջում, Փաշինյանը ԱԺ-ից վերաքվեարկություն
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի». Նապոլեոն Ազիզյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
- «Այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք». Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին