Նման բան չի եղել և չի էլ կարող լինել. Մանուկյանը՝ պատգամավոր գործընկերոջը ծեծելու լուրերի մասին
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունները, որ ինքն ու խմբակցության մյուս պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ծեծել են միմյանց:
Երբ ԶԼՄ ներկայացուցիչները նկատեցին, որ Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ՝ երկու պատգամավորների միջև բարձր տոնով խոսակցություն է եղել, Արթուր Մանուկյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ Նաիրա Զոհրաբյանը նման բան է ասել: Ընդամենը քննարկում է եղել, առօրյա, գործնական քննարկում»:
Ծեծկռտուք չի՞ եղել, հետաքրքրվեցին լրագրողները: «Իհարկե, ոչ: Նման բան չի եղել և չի էլ կարող լինել»,- հավաստիացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:
Իսկ հարի՞ր են արդյոք հայհոյախառն վիճաբանությունները խորհրդարանականներին հարցին էլ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Եթե նման բան լիներ, հարիր չէր: Բայց նման բան չի եղել»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ երեկվա աղմկահարույց քվեարկությունից հետո միմյանց են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյանը:
ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից հետո, երբ տարաձայնություններ էին առաջացել ընդդիմադիր խմբակցության և ԱԺ նիստը վարողների միջև, «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին, որը կողմ է քվեարկել նախագծին։
Ըստ լուրերի, Բագրատյանի այդ քայլը դուր չի եկել Արթուր Մանուկյանին, որն սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է:
Հարակից հրապարակումներ`
- Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելքի». Նապոլեոն Ազիզյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան