Գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով. մշակույթի նախարար
«Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի մարզերում և Արցախում ավելի քան 426 ներկայացում ու համերգ, մոտ 200 կինոդիտում է կազմակերպվել»,- ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նախարարի խոսքով՝ մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվեց դեպի մարզեր և Արցախ:
«Այսօր նմանատիպ խնդիր կա նաև գրահրատարակչական ոլորտում: 2018 թ. Մարզերում նախատեսվում է ինչպես նոր կինոթատրոնների, այնպես էլ նոր գրախանութների բացում նախաձեռնել»,- նշեց Ամիրյանը։
Հաջորդ տարվա ծրագրերց նախարարն առանձնացրեց Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի առթիվ Պատմության թանգարանում հսկայական ցուցադրության կազմակերպումը։ Ամիրյանի խոսքով՝ այդ ցուցադրությամբ ոչ միայն հիանալու ենք, այլև՝ հպարտանալու։
Ոլորտի ֆինանսական կողմի մասին խոսելով՝ Ամիրյանը նշեց, որ չնայած հաջորդ տարվա բյուջեով 7 տոկոսով կրճատվել է ֆինանսավորումը, սակայն գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով:
Նշենք, որ մշակույթի նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 26, 7 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Անգամ Երևանից է հանդիսատես մեկնում Գյումրի՝ ներկայացում դիտելու. Ամիրյան
- Մեր աշխատանքները միտված են լինելու նաև հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային շուկա արտահանելուն. Ամիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան