Նոր-Նորքի «Երևան սիթի» սուպերմարկետում սպանություն է տեղի ունեցել
Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում դեկտեմբերի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակի գործադրմամբ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել 60-ամյա մի բնակչի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ սպանության հոդվածի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել նախնական վարկածներ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները