Հրաչյա Պողոսյան. 2017թ-ին բադմինտոնում Հայաստանի գրանցած արդյունքները գոհացնում են
2017 թվականին բադմինտոնում Հայաստանի գրանցած արդյունքները գոհացնում են ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանին: Հայ բադմինտոնիստները մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարերի և կարողացել են մեդալ նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հրաչյա Պողոսյանը՝ ամփոփելով ընթացիկ տարին:
«Իսրայելի միջազգային մրցաշարում արծաթե ու բրոնզե մեդալ ունեցանք աղջիկների զուգախաղից եւ խառը զուգախաղից: Այս տարի Ինդոնեզիայում մասնակցել ենք նաեւ պատանիների աշխարհի առաջնությանը: Մինչ այդ մրցավայրում ուսումնամարզական հավաք ենք ունեցել, որտեղ երեխաները շատ բան են սովորել տեղի պրոֆեսիոնալ մարզիչներից:
Միջազգային մրցաշարերի մասնակցելով՝ պատանիներին աստիճանաբար աճեցնում ենք: Նրանց մեջ հեռանկար ունեցող երեխաներ կան:
Մեզ համար շատ ուրախալի են Լիլիթ Պողոսյանի հաջողությունները: Նա այժմ մարզվում եւ խաղում է Դանիայում: Լիլիթը բադմինտոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրի անդամ է: Նա նաեւ պայմանագիր ունի դանիական ակումբի հետ եւ բավականին հաջող է հանդես գալիս»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան