Սաակաշվիլին ընտանիքին միանալու իրավունք է ստացել
Նիդերլանդների անվտանգության ու արդարադատության նախարարությունը վիզա է տրամադրել Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլուն: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նախարարությունում տեղեկացրել են, որ Վրաստանի նախկին նախագահին մուտքի իրավունք են տվել՝ ընտանիքի հետ միավորվելու համար: Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, թագավորության քաղաքացի է: Նշվում է, որ Սաակաշվիլին վիզան ստացել է Կիևում Նիդերլանդների դեսպանատանը:
Սաակաշվիլին NewsOne-ի եթերում ավելի ուշ ասել է, որ իրեն հոլանդական վիզա պետք չէ, ինքը ցանկացած պահի կարող է մեկնել ցանկացած եվրոպական երկիր: Նա նշել է, որ ունի Եվրոպայի մի շարք երկրների քաղաքացիություն ստանալու առաջարկ, Նիդերլանդների քաղաքացիության ավտոմատ իրավունք:
Նշվում է, որ անհասկանալի է միայն մեկ բան՝ Նիդերլանդների դեսպանատան ներկայացուցիչը Սաակաշվիլու ի՞նչ փաստաթղթի վրա է կնիք դրել, քանի որ նա Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված է և, ինչպես ինքն է վստահեցնում, արտասահմանյան անձնագիր չունի: