Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կվերանորոգվի
Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի:
Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության Կայսերի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի տարեսկզբին կավարտեն եկեղեցու վերականգման նախագիծը: Այնուհետև կսկսեն բուն վերանորոգման աշխատանքները, որ կտևի 4.5 ամիս:
Նախատեսվում է վերակառուցել նաև եկեղեցու բակում գտնվող Գյումուշյան դպրոցի շենքը, որը 1868 թվականին կառուցել է Դանիել և Հովհաննես Գյումուշյան եղբայրները:
Նշվում է, որ Կենտրոնական Անատոլիայի ամենահին եկեղեցին, որը կառուցվել է 1191 թվականին, հայերի համար կարևոր ուխտավայր է եղել:
Աղբյուրն անդրադառնում է նաև հայերի համար Կայսերիի նշանակությանը՝ հիշեցնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ծնվել և մեծացել է հենց այդ քաղաքում: Նրա առաջնորդությամբ հայոց թագավոր Տրդատ 3-րդը 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն է ընդունել, իսկ Սուրբ Գրիգորին հետ է ուղարկել Կայսերի, որտեղ էլ վերջինն օծվել է Հայաստանի առաջին կաթողիկոս:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա
- Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում
- Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել
- Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում
- Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն է կատարվել
- Շանլըուրֆայի Գերմուշ գյուղի հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի
- Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու