Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
Երևանում աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հետևանքով Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ բողոքի են դուրս եկել մի քանի քաղաքացիներ:
«Եթե խոսում են անվտանգության մասին, թող վերահսկեն փողով պռավա տրամադրելը: Ճանապարհային նշանները չգիտեն մարդիկ, կանգառում են կանգնում, չեն զիջում մարդկանց: Ավելի լավ է այդ գործընթացը վերահսկեն, ոչ թե ընկնեն աջ ռույլ ունեցողների հետևից»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ վարորդ համարում է, որ եթե պատճառ է բերվում անվտանգության հարցը, ապա աջ ղեկը ձախ դարձնելը մեծ խնդիրներ է առաջացնելու:
Նրան երթով շարժվեցին տրանսպորտի և կապի նախարարություն: Երևանի ՃՈ գումարտակի պետի տեղակալը նրանց հորդորեց կանգնել այնպիսի տեղում, որ չխանգարեն երթևեկությանը:
«Տեղյակ եք, որ հատկապես այս օրերին երթևեկությունը ծանրաբեռնված է: Չկանգնեք արգելված վայրերում»,-ասաց նա:
Վարորդները շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ հավաքն ինքնաբուխ է: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է նաև տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Չենք թողնի, մինչև վերջ կպայքարենք». Աջ ղեկով մեքենաների վարորդները վճռական են. «Ժողովուրդ»
- Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա կիրականացնեն. «Հայոց աշխարհ»
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
- Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի. ՀԺ
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել