ԱՄՆ նախագահի որոշումը չեղարկող ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը կողմ է քվեարկել
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում 128 կողմ, 35 ձեռնպահ, 9 դեմ արդյունքներով ընդունել է բանաձև, որով չեղարկվում է ԱՄՆ նախագահի՝ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմը ճանաչելու վերաբերյալ որոշումը: ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, ընդունված բանաձևում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակն ու ընդգծել, որ ցանկացած միջոցառում, որն ուղղված է դրա փոփոխմանը, իրավաբանական ուժ չունի:
«Նման միջոցառումները հանդիսանում են ոչ իրական ու պետք է չեղարկվեն՝ համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևի»,-ասված է փաստաթղթում:
Գլխավոր Ասամբլեայի անդամները կոչ են արել երկրներին Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություններ չբացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Տոգոն և այլն: Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքմենստանը ու մի շարք այլ պատվիրակություններ չեն մասնակցել քվեարկությանը:
Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք
- Էրդողանը Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումից հետո կանխատեսել է մահմեդականների ապագան
- Երուսաղեմի հարցն ու հայկական կողմի նոր հնարավորությունները
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը մեծ խաղի մի մասնիկ է. Տիգրան Շադունց
- Կրեմլում արձագանքել են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
- Նալբանդյան. Մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին