Բելառուսն օրինականացրել է բիթքոինը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել «Թվային տնտեսության զարգացման մասին», որով պաշտոնապես թույլատրվում են բոլոր կրիպտոարժույթները, մայնինգն ու դրանց հետ կապված գործողությունները: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Բելառուսը փաստացի դառնում է աշխարհում առաջին պետությունը, որ լայն հնարավորություններ է բացում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման համար: Դուք բոլոր հնարավորություններն ունեք՝ դառնալու այս ոլորտում տարածաշրջանային իրավասության կենտրոն»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Հրամանագիրը որևէ սահմանափակում չի ենթադրում կրիպտոարժույթների ստեղծման, տեղադրման, պահման, օտարման և գործածման հարցում: Մինչև 2023 թվականը հարկային գանձումներ ևս չեն նախատեսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում