ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 1 միլիարդ ՀՀ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2017թ.-ի դեկտեմբերի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսել է տեղաբաշխել 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9,2 % եկամտաբերությամբ, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100,000 ՀՀ դրամ։
Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 5, իսկ առավելագույնը՝ 2,000 պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2018 թվականի փետրվարի 21-ը։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան