Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 4-ին՝ Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, սովորել դերասանական, ապա նաև ռեժիսուրայի բաժիններում: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում:
Երկու տասնյակից ավելի ֆիլմերի և չորս դեմադրության հեղինակ է: Միջազգային կինոփառատոններում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների:
1998-ից մինչև 1999 թվականը պաշտոնավարել է որպես ՀՀ մշակույթի փոխնախարար: 2001-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: 2007-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է:
Դասախոսել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնի տնօրենը՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդիսատեսի համար ամեն ամիս ունենալու է անակնկալ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում