Պուտինը Սիրիայում ռուսական բանակի աշխատանքը գերազանց է գնահատել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական զինված ուժերի աշխատանքը գնահատել է գերազանց:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ ռուս զինվորականները դիմակայել են լավ կազմակերպված ու զինված ահաբեկչական ուժերին, որոնք սպառնում էին Ռուսաստանին ու ամբողջ աշխարհին:
Նա կոչ է արել երբեք չմոռանալ այն մարտական ընկերներին, ովքեր զոհվել են իրենց հայրենիքն ու ազգը պաշտպանելիս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազա, կարգադրել է երկրի պաշտպանության նախարարությանը սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից: Պուտինը նշել է, որ ռուսական զինված ուժերը սիրիական բանակի հետ ջախջախել են Սիրիայում առավել վտանգավոր ահաբեկչական խմբավորումները:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում զորքերը
- Ռուսական զենքի որակն ապացուցվել է Սիրիայում. Վլադիմիր Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին